Բաժիններ՝

Մերկելն ու Օլանդն աջակցել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անհրաժեշտ են համարում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգումը, հայտնում է RIA Novosti-ն։

Նման որոշումը կապված է Ռուսաստանի կողմից մինսկյան համաձայնագրերի չկատարման հետ, նշել են երկու երկրների ղեկավարները։

«Մինսկյան գործընթացը ծանր է ընթանում, այդ պատճառով էլ անհրաժեշտ է ևս մեկ անգամ երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները»,- ասել է Մերկելը լրագրողներին Բեռլինում։

Օլանդի խոսքով՝ «քանի առաջընթաց չի գրանցվի», ինքը, ինչպես և Գերմանիայի կանցլերը, կաջակցեն պատժամիջոցների երկարաձգմանը։
«Ուկրաինայում պետք է կյանքի կոչվեն մինսկյան համաձայնագրերը»,- ասել է Օլանդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս