«Մինսկը հանդես է գալիս կոնֆլիկտային իրավիճակները բանակցային սեղանի շուրջ լուծելու օգտին». Լուկաշենկո
Մինսկը կարևոր հարթակ է դարձել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման համար: Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
«Մենք անփոփոխ կերպով հանդես ենք գալիս կոնֆլիկտային իրավիճակները քաղաքակիրթ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ լուծելու օգտին։Առանց ռազմական ուժի կիրառման, առանց քաղաքական և տնտեսական ճնշման: Այսօր Մինսկը դարձել է նշանակալի հարթակ տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման համար»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ միջազգային հարթակում ժամանակակից Բելառուսն ընկավում է որպես հուսալի և կանխատեսելի գործընկեր։