Բաժիններ՝

Պուտինը հայտարարել է Թրամփի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ցանկացած պահի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։

Այս մասին նա հայտարարել է «Նիպպոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Ընդ որում՝ նա նշել է, որ ավելի նպատակահարմար է Թրամփին նախ՝ հնարավորություն տալ ձևավորել վարչակազմ և անցնել պաշտոնի։

«Ինչ վերաբերում է հանդիպումներին, ինձ թվում է, անհրաժեշտ է հնարավորություն տալ նորընտիր նախագահին նախ՝ ձևավորել վարչակազմ, անցնել պաշտոնի, հետո նոր խոսել հանդիպումների մասին։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի, մեր կողմից ոչ մի խնդիր չկա, սակայն հիմա նոր վարչակազմի ձևավորման դժվարին փուլ է, մենք պետք է համբերատար լինենք և սպասենք, թե դա երբ կարվի»,- ասել է Պուտինը։

Նա նաև ասել է, որ աջակցում է նրան, որ Թրամփը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին։

«Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը հրապարակավ հանդես է գալիս ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման օգտին։ Մենք չենք կարող դրան չաջակցել։

Մենք, բնականաբար, դրան կողմ ենք, և ինչպես արդեն հրապարակավ ասել եմ, մենք հասկանում ենք, որ դա հեշտ խնդիր չի լինի՝ նկատի ունենալով դեգրադացիայի այն աստիճանը, որում գտնվում են ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Սակայն մենք պատրաստ ենք անցնել ճանապարհի մեր մասը»,- հայտարարել է Պուտինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս