«Հենրիխ Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է». Ժոզե Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղին և անգլիական ֆուտբոլին հարմարվելու մասին:
«Մենք գնեցինք Մխիթարյանին, քանի որ ես խնդրել էի ակումբին անել դա: Նա ինձ դուր է գալիս:
Մխիթարյանը յուրաքանչյուր փուլում հարմարվելու կարիք ունի և այս շրջանում նա մեծ պրոֆեսիոնալ է: Նրա փոխարեն գուցե այլ ֆուտբոլիստ արդարացումներ փնտրեր, մեղադրեր մարզչին կամ եղանակին, ինչպես շատ ֆուտբոլիստներ են անում: Բայց նա հանգիստ էր և լուռ, նա իսկապես շատ լավ աշխատեց և հանգիստ սպասեց իր հնարավորությանը: Հիմա նա շատ լավ է խաղում:
Հուսով ենք, որ մի քանի խաղին չմասնակցելը չի դադարեցնի նրա զարգացումը»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը