Սիրիայի խնդրով ՌԴ-­ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարց ԵՄ-­ն չի քննարկել. Մոգերինի

Եվրոպական միությունը չի քննարկում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Սիրիայում նրա գործողությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-­ը, այս մասին հայտարարել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո:

«Մենք այս հարցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարց չենք քննարկել: ԵՄ անդամ որևէ երկիր նման առաջարկով հանդես չի եկել»,­- ասել է Մոգերինին:

Ավելի վաղ, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ ԵՄ-­ի համար պարտություն կլիներ Ուկրաինայում ճգնաժամի պատճառով Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների վերանայումն այն պահին, երբ Ռուսաստանն աջակցում է Ասադի ուժերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031