Բաժիններ՝

NASA-ն ցուցադրել Է Մարսի վրա ամենացուրտ վայրը

Լուսանկարով ցուցադրել են Մարսի վրա գտնվող ամենացուրտ վայրը: «Կարմիր մոլորակի» Հարավային բեւեռի լուսանկարը հրապարակվել է NASA-ի պաշտոնական կայքում:

Լուսանկարում պատկերված է բեւեռային գլխարկը, որն առաջացել է չոր սառույցի (ածխածնի դիօքսիդի) մակաշերտի պատճառով: Այն ծագում Է ածխաթթվական գազից, որը ձմռան շրջանում մթնոլորտից տեղում է ձյան տեսքով: Ցուրտ ժամանակ մոլորակի այդ մասում ջերմաստիճանը կարող է հասնել Ցելսիուսի մինուս 130 աստիճանի:

Լուսանկարն արել են HiRISE բարձր լուծաչափի խցիկով, որը տեղակայված է MRO ուղեծրային կայանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

nasa1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս