Պահեստազորայինների պատրաստության գործընթացին մատների արանքով երբևիցե չի նայվել. Կամո Քոչունց

Պահեստազորի վարժական հավաքներ անցկացվում են կառավարության որոշմամբ, պահեստազորայինը համարվում է զինծառայող, նրա համար սահմանվում է պաշտոնային դրույքաչափ, ամրակցվում է զենք զինամթերք:

Այս մասին այսօր «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը:

Ըստ նրա` պահեստազորը հավաքվում է 3 օրում, վերապատրաստվում` 7, պատրաստվում` 10 օրում: Կ. Քոչունցի խոսքով` վարժանքի ընթացքում քաղաքացու աշխատատեղը պահպանվում է` անկախ այն հանգամանքից՝ մասնավո՞ր, թե՞ պետական հատվածում է նա աշխատում:
Կ. Քոչունցը նշեց, որ ապրիլից հետո պահեստազորի հետ կապված լրացուցիչ միջոցառումներ, սփյուռքի կամավորականների պատրաստության միջոցառումներ են իրականացվել.

«Նաև իրականացվել է պահեստազորային պատրաստություն` ըստ մասնագիտությունների անհրաժեշտության»:

Պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով` պահեստազորայինների պատրաստության գործընթացին մատների արանքով են վերաբերվել, և ապրիլյան պատերազմն ավելի մեծ դասեր է տվել, քան նախքան այդ անցկացված «Շանթ» զորավարժանքը:

«Մատների արանքով երբևիցե չի նայվել պահեստազորայինների պատրաստության գործընթացին` և’ մինչև ապրիլյան գործողությունները, և’ ապրիլյան գործողություններից հետո: Մենք մեծ համագործակցության աշխատանքներ ենք տարել ԵԿՄ-ի, «Հայոց արծիվների» և բոլոր կամավորների հետ»,- չհամաձայնեց Կ. Քոչունցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031