 
                        «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տոնում Մխիթարյանի գոլի շնորհիվ
 
                                    Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» հանդիպումը: Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 1:0:
Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի 29-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Կարմիր սատանաների» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ սա Մխիթարյանի առաջին գոլն էր «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում:
Եկրորդ խաղակեսի 85-րդ րոպեին Մխիթարյանը լուրջ վնասվածք ստացավ և ստիպված էր լքել խաղադաշտը: Նրա փոխարեն դաշտ դուրս եկավ պաշտպան Էրիկ Բային:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» 1:0
Գոլեր. Մխիթարյան, 29
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        