Բաժիններ՝

«Սերն իր կեսի նկատմամբ տանում է ավելի ստեղծագործական նոր աշխատանքների, մեծ հաջողությունների, մղում է գործի». Աստղաբան

«Յուրաքանչյուր մարդ, հատկապես նրանք, ովքեր ծնվել են փակ համակարգով, ջրի նշանով, ունեն իրենց կեսը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:

Աստղաբանի խոսքով՝ այդ կեսին կարող են գտնել միայն նրանք, ովքեր արդեն տեղյակ են տիեզերքի գաղտնիքներին. «Որովհետև այդ հանդիպումն ահավոր բարդ ու դժվար պահեր կարող է ստեղծել, եթե մարդը չիմանա տիեզերքի գաղտնիքները, ճշմարտությունը, չի կարողանա կողմնորոշվել այդ հարցում։ Սեռական խնդիրն աստվածային իմաստության և աստվածային սիրո հետ կապված բոլորովին ուրիշ հարց է, իսկ այն սովորականը, որ անասնական է համարվում, բոլորովին ուրիշ է»։

Է. Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ երբ մարդն իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է սեռական էներգիային, գիտակցական կենտրոններն աստիճանաբար մարում են, խավարում են և կարող են հանգել. «Իսկ երբ աստվածային սերն է՝ սեր իր կեսի նկատմամբ, դա տիեզերքի ծրագիրն է և տանում է ավելի ստեղծագործական նոր աշխատանքների, մեծ հաջողությունների, մղում է գործի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս