Ինչ է սպասվում ձեզ 2017 թվականին. Աստղաբանի կանխատեսումները

Աղետները, ոչնչացումները չեն բացառվում 2017 թվականին, որը կոչվում է Վարդագույն աքաղաղի տարի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ աքաղաղն աշխատասեր է, և այն տեսակները, որոնք աշխատասեր են, հաջողության մեջ կլինեն այս տարի. «2017 թվականն իր թվական տվյալներով ստացվում է «1»՝ 2+1+ 7=10, 0-ն թողնում են, մնում է 1։ «1» թվանշանը նոր սկիզբ է, նոր գործունեություն, կյանքի ոգին տանում է նոր բացահայտումների։ Նրանք, ովքեր կօգտվեն դրանից, հետո շատ կշահեն, ուղղակի պետք է իմանալ՝ ինչ է պահանջվում։ Այն, որ տարին 7-ով է ավարտվում, նշանակում է, որ հիմնականում փոփոխությունների տարի է։ Իսկ փոփոխություններից պետք է ոչ թե խուսափել, այլ հնարավորություն ստեղծել, օգնել, որ այդ փոփոխությունները հասնեն իրենց ծրագրին համապատասխան։ Առաջընթացի կտանեն միայն նրանց, ովքեր կօգնեն փոփոխություններին, կաշխատեն, որ փոխվի իրավիճակն այնպես, ինչպես տիեզերքն է  պահանջում։ Այնպես չէ, որ ամեն մարդ բնազդով  ինչ ցանկանա՝ արդյունքի կարող է հասնել, փոփոխությունները դրա համար են, որ յուրաքանչյուր մարդ մտածի՝ ինչ  է պետք անել»։

Աստղաբանն ընդգծեց, որ նրանք, ովքեր կարգուկանոն են պահպանում, աշխատասեր են, նրանց համար տարին լավ է, իսկ նրանք, ովքեր խուսափում են աշխատանքից, ամեն ինչ ուզում են պատրաստի, գնում են միայն իրենց բնազդների հետևից, նրանց համար տարին դաժան է։

Ըստ Է. Հովհաննիսյանի՝ որպեսզի լավ լինի տարին, յուրաքանչյուր մարդ պետք է անհանգստանա նախևառաջ իր անձի մասին՝ ով է ինքը, ինչ նպատակով է ծնվել  երկրի վրա, անո՞ւմ է արդյոք այն, ինչ իրենից պահանջվում է, թե՞ ոչ, հակառակ դեպքում «անտեսանելին» անում է իր գործը։

«Դժվար կլինի նաև այն մարդկանց համար, ովքեր ծնվել են օձի, վագրի և շան տարում։ Նրանցից պահանջվում է հատուկ ուշադրություն իրենց անձի նկատմամբ, որովհետև նրանք քիչ են հետաքրքրվում՝ ով են իրենք, ինչու են ծնվել, ինչ է պահանջվում իրենցից։ Վատ չի կարող լինել եզի, ձիու, այծի, խոզի տարիներին ծնվածների համար։ Նրանց աշխատասիրությունը փաստ է, նրանց մոտ հաստատ հաջողություն կլինի»,- նշեց Է. Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ Յուպիտերը ղեկավարում է նաև ճամփորդությունը, այսինքն՝ տարին այնպիսին է, որ ճամփորդությունները հաջող են ընթանում. «Մարդկության մեծամասնությունը գնում է կենդանական աշխարհ, նրանք, ովքեր սնվում են միայն բնազդով, ապրում են միայն բնազդով, նրանց լավ բան չի սպասվում։ Շիզոֆրենիայի մեծ փորձարկման մեջ ենք մենք այսօր։ Բոլոր նրանք, ովքեր շատ են կապված քաղցրի հետ, պետք է իմանան, որ քաղցրը շիզոֆրենիայի առաջին պայմանն է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս