Բաժիններ՝

«Հարևան երկրի քարոզիչների համար իրողությունների կեղծումը արդեն ընդունված միջոց է, իսկ «անմեղ գառ» ձևանալը՝ նպատակ»

ԼՂՀ ՊՆ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետևելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող օպերատիվ իրադրության վերաբերյալ, պարբերաբար տարածվող հաղորդագրություններին, համոզմունք է ստեղծվում, որ այդ երկրի տեղեկատվական համակարգն, իր սովորության համաձայն, գործում է ոչ թե իրականության, այլ երևակայության դաշտում:

Հերթական ապացույցը նույն այդ համակարգի կողմից այսօր տարածված ապատեղեկատվությունն է, ըստ որի` իբր թե հայկական կողմն օրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 43 անգամ՝ կիրառելով նաև 60մմ-ոց ականանետեր: Թե որտեղից է ադրբեջանական վայ քարոզիչների գլխում անընդհատ ծագում հենց 60մմ-ոց, այլ ոչ, ասենք՝ 82 կամ 120մմ-ոց ականանետերի, իսկ գուցե թե նաև հաուբիցների կիրառման միտքը, առնվազն անհասկանալի է…

Բայց, որ հարևան երկրի քարոզիչների համար իրողությունների կեղծումը արդեն ընդունված միջոց է, իսկ «անմեղ գառ» ձևանալը՝ նպատակ, դա միանշանակ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս