Պարզվել է Երևանում մահացած վարորդի ինքնությունը
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 4.50-ին, Երևանի Հալաբյան փողոցից «Հրազդանի կիրճ» տանող ճանապարհին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ մահացած տղամարդը 1986 թ. ծնված Արամայիս Կարապետյանն էր:
Կատարվում է քննություն: