Եվրոպական միությունն անդրադարձել է Ադրբեջանում ձերբակալված ակտիվիստների գործին
Եվրոպական միության արտաքին գործերի կոմիսարիատը հանդես է եկել Ադրբեջանում դատապարտված ակտիվիստներ Քիյաս Իբրահիմովի եւ Բայրամ Մամեդովի վեաբերյալ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Եվրոպական միության արտաքին գործերի կոմիսարիատը անդրադառնալով երիտասարդ ակտիվիստների ձերբակալության եւ 10 տարվա ազատազրկման ենթարկելու դատարանի որոշմանը` խորը մտահոգություն է հայտնել նաեւ ակտիվիտների նկատմամբ ցուցաբերվող վատ վերաբերմունքի վերաբերյալ:
Կոմիսարիատի հայտարարության մեջ ասվում է. « Եվրոպական միությունը մանրամասն հետեւում է այս երկու ակտիվիստների գործին եւ մասնակցել է նաեւ դատական լսումներին: Նրանք նախիկնում դատապարտվածություն չեն ունեցել եւ հիմա ազատազրկվել են քաղաքական ակցիա անցկացնելու արդյունքում եւ նրանք ընդունում են, որ իրականացրել են այդ ակցիան: Նրանք երկուսն էլ հերքել են թմրանյութերի հետ կապված մեղադրանքները: Եվրոպական միությունը Ադրբեջանի իշխանություններից ակնկալում է այս հարցի արդար եւ թափանցիկ լուծում, ինչպես նաեւ Ադրբեջանի միջազգային պարտավորությո ւնների կատարում: Մենք պահանջում են հետեւողական աշխատանք կատարել վատ վերաբերմունքին եւ խոշտանգումներին վերջ տալու ուղղությամբ»:
Բայրամ Մամեդովը եւ Քիյաս Իբրահիմովը Բաքվում Հեյդար Ալիեւի արձանի վրա կարգախոս գրելու պատճառով ձերբակալվել են: Երիտասարդներին, սակայն մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ իրացման հատկանիշներով:
Անդրադառնալով այս հարցին` Միջազգային կազմակերպությունները եւս Ադրբեջանի իշխանություններին կոչ էին արել վերջ տալ լրագրողներին քաղաքական հայացքների պատճառով հետապնդելու եւ նրանց նկատմամբ ճնշումներ իրականացնելու քաղաքականությանը՝ պահանջելով ազատ արձակել Քիյաս Իբրահիմովին եւ Բայրամ Մամեդովին, եւ ապահովել հանրային ազատ մուտք դեպի անկախ լրատվական աղբյուրներ: