ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում Ավստրիան կենտրոնանալու է հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու վրա. Կուրց
Ս: ԵԱՀԿում նախագահության ընթացքում Ավստրիան կենտրոնանալու է հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու վրա: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ ապագա նախագահ Սեբաստիան Կուրցը:
«Անհամբեր սպասում եմ 2017 թվականին Ավստրիայի նախագահությանը ԵԱՀԿում: Մենք կկենտրոնանանք հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու, ծայրահեղականության դեմ պայքարելու և վստահություն կառուցելու վրա», գրել է Կուրցը:
2017ին ԵԱՀԿում նախագահությունը Գերմանիայից կանցնի Ավստրիային: Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 23րդ նիստում Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է լուծել ռազմական ճանապարհով