Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի մասնավոր դպրոցները խոստանում են անվճար ուսուցանել չքավորներին

Մեծ Բրիտանիայի մասնավոր դպրոցները պատրաստվում են մինչեւ 10 հազար անվճար տեղ հատկացնել եկամտի ցածր մակարդակ ունեցող ընտանիքների երեխաների ուսուցման համար, տեղեկացնում է BBC-ն:

Անկախ դպրոցների խորհուրդը հայտարարել է, որ եթե կառավարությունը յուրաքանչյուր սովորողի համար վճարի 5500 ֆունտ, դպրոցները կստանձնեն մնացած ծախսերը: Նորամուծությունը կարող է արժենալ մինչեւ 80 մլն ֆունտ գումար:

Խորհրդի կառավարիչների խոսքով՝ տեղերի քանակը, որը նրանք առաջարկում են հովանավորել, համարժեք է 10 պետական դպրոց կառուցելուն: Խոսքը տարրական եւ միջին դպրոցի աշակերտներին տեղեր հատկացնելու մասին է:

Նախագծին ընթացք տալու համար հարկավոր է ստանալ կառավարության հավանությունը:

Անկախ դպրոցների խորհրդում հայտարարում են նաեւ երկրի այն շրջաններում նոր դպրոցներ բացելու պատրաստակամության մասին, որտեղ դա անհրաժեշտ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս