«Արևմտյան ընկերությունները ցանկանում են վերադառնալ ռուսական շուկաներ». Թրամփի խորհրդական
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քարտեր Փեյջը RIA Novosti-ի հետ զրույցում պատմել է, որ արևմտյան ընկերությունները հետաքրքրված են ռուսական շուկաներ վերադարձով։
«Ամերիկյան, ինչպես նաև եվրոպական ընկերությունները շահագրգիռ են ռուսական շուկաներ վերադարձով։ Նրանց հետաքրքրությունը ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ»,- ասել է Փեյջը։
Հայտնի է, որ Փեյջը ժամանել է Մոսկվա՝ ռուս գործարարների և քաղաքական գործիչների հետ հանդիպելու համար։ Նա մոսկվայում կմնա մինչև դեկտեմբերի 13-ը։