«Այդ հարցի հստակ պատասխանը զուգորդված է պարոն Ծառուկյանի՝ շատ մոտ ապագայում կատարելիք հայտարարության հետ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի շտապում հայտարարել առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Անդրադառնալով հարցին, ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին դաշինքո՞վ է մասնակցելու, թե՞ ոչ ու արդյոք դա կախված Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշումից, խորհուրդ տվեց չշտապել և մի փոքր սպասել:

«Այդ հարցի հստակ պատասխանը զուգորդված է պարոն Ծառուկյանի՝ շատ մոտ ապագայում կատարելիք հայտարարության հետ: Այնպես որ սպասենք: Հենց կլինի հայտարարությունը, նոր կխոսենք: Հիմա ինչ-որ բաներ չասենք»,- ասաց Մելքումյանը:

Տեսանյութեր

Լրահոս