![](/banners/BeFunky-design.jpg)
«ՆԱՏՕ-ին միշտ անհանգստացնում է ԼՂ-ում իրավիճակի սրացումը». Ուիլյամ Լահյու
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/4e2281ef0fb337fa0cc367e64088d613.jpg)
ՆԱՏՕ-ին միշտ անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը, հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ու Մինսկի գործընթացին։
«Մենք ցանկանում ենք կարգավորումը տեսնել խաղաղ ճանապարհով։ Կարծում ենք, որ համաձայնության ձեռքբերումը կախված կլինի հակամարտության կողմերից»,- ասել է նա, ում խոսքերը մեջբերում է APA գործակալությունը։