Բաժիններ՝

Թուրքիան Հունաստանից պահանջում է արտահանձնել երկրից փախուստի դիմած զինվորականներին

Անկարան Աթենքից ակնկալում է արտահանձնել 8 զինծառայողներին, որոնք Հունաստան էին փախել հուլիսյան ձախողված հեղաշրջումից հետո, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Հուսեին Մյուֆյուօղլուն։

Երկուշաբթի օրը Աթենքի դատարանը վճռել էր Անկարային չարտահանձնել 8 զինծառայողներից 3-ին, որոնք հեղաշրջման փորձի գիշերը ուղղաթիռով փախել էին Հունաստան։

Հույն դատավորները վճռել էին, որ թուրք սպաների կյանքը կվտանգվի, եթե նրանց արտահանձնեն։ Երեքշաբթի հունական դատարանը որոշում էր կայացրել արտահանձնել մյուս 3 զինծառայողներին։

Նախօրեին դատարանը որոշել էր մերժել Անկարային մյուս 3 զինծառայողների արտահանձման հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս