«Պետք է վերականգնել առևտրային ատաշեների ինստիտուտը». Ալեքսանդր Արզումանյան

Հայաստանն իր դիվանագիտական ներկայացուցչություններում պետք է վերականգնի առևտրային ատաշեների ինստիտուտը: Նման տեսակետ հնչեցրեց այսօր ԱԺ-ում Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հանձնաժողովի փոխնախագահ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Դեսպանը չի կարող ֆիզիկապես տեղյակ լինել ամեն անցուդարձին և նրան, թե ինչ է անհրաժեշտ գործարարին»,- ասաց նա:

Ըստ նրա` այսօր դիվանագիտական կորպուսի աջակցությունը գործարարներին հիմնականում հիմնված է անձնական նախաձեռնությունների վրա, որ զուտ անձնական ակտիվության արդյունքում են զանգում որևէ տեղեկություն ստանում և փորձում աջակցել գործարարին որևէ հարցում: Նա կարևորեց արտաքին տնտեսական քաղաքականության համակարգումը:

«Հավի ու ձվի պատմություն է` պահանջել դիվանագիտական կորպուսից արդյունք ունենալ` դեսպան+մեկ անձնակազմով, դա անհնար է»,- ասաց Ա.Արզումանյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս