Բաժիններ՝

Նարնջի կեղևի օգտակար հատկանիշները

Հայտնի է՝ որոշ մրգերի կեղևները պարունակում են մի շարք սննդարար և օգտակար տարրեր: Հաշվի առեք այս ամենը՝ նարնջի կամ մանդարինի կեղևը դեն նետելիս:

Նարնջի կեղևն իրական գանձ է

Նարինջն աճեցնելիս չափազանց քիչ քանակությամբ քիմիկատներ են օգտագործվում: Մեկ միջին նարինջը պարունակում է ավելի քան 60 ֆլովոնոիդներ և 170 ֆիտոսննդարար տարրեր, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին, բացի այդ, այս սննդարար միացություններն օգտագործվում են մաշկի մաքրման և տան մաքրության համար:

Նարնջի կեղևի բուժական հատկանիշները

Ըստ Այուրվեդի՝ նարնջի կեղևի դառնությունը դրական է ազդում նյութափոխանակության վրա, լավացնում է մարսողական համակարգը, կանխարգելում է այրոցը: Այս արդյունավետ միջոցը հանգստացնում է սրտխառնոցն ու էներգիա է հաղորդում օրգանիզմին: Նարնջի կեղևի փոշին օգնում է տարրալուծել շնչուղիների խորխը, պայքարել հազի և ասթմայի դեմ:

Եթերային յուղերը, որոնցով հարուստ է նարինջը, ունեն հակամիկրոբային և հակաբորբոքային հատկանիշներ: Հատկապես արդյունավետ է D-լիմոնեն յուղը, որը կարգավորում է ստամոքսի թթվայնությունը և դրական է ազդում աղիքային միկրոֆլորայի վրա: Լյարդը նույնպես բեռնաթափվում է այս հրաշք կեղևի միջոցով: Նարնջի կեղևն արդյունավետ է նաև ավելորդ քաշ ունեցողների համար, քանի որ եթերային յուղերը ոչնչացնում են ավելորդ խոլեստերինը:

Նարնջի կեղևը բնական գեղեցկության օգնականն է

Եթե յուղոտ մաշկ ունեք, նարնջի կեղևը հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է: Կեղևը հարթեցնում ու թարմացնում է մաշկը, նվազեցնում է յուղայնությունը: Նարնջի կեղևի մասնիկները բնական սկրաբ են, հեշտորեն մաքրում են մաշկի մեռած բջիջներն ու սև կետերը:

Հակաբորբոքային, հակամիկրոբային հատկանիշների շնորհիվ՝ նարնջի կեղևը պայքարում է ցանի դեմ, բուժում է վերքերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս