«Վարչական ընթացակարգերը պետք է հասկանալի դարձնել օտարերկյա ներդրողների համար». Արգո Ավակով

Հաջորդ տարվանից ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կսկսի իրականացնել նոր ծրագրեր Հայաստանի ներդրումային դաշտի և բիզնես միջավայրի բարելավման վերաբերյալ, որ կիրականացվի ՄԱԿ զարգացման և առևտրի փորձագիտական օժանդակութամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ ներդրումային գրավչությունը: Այս մասին այսօր «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը:

Ըստ նրա` մինչև այս տարվա վերջ կավարտվի և ՀՀ կառավարությանը կներկայացվի դեղագործական ընկերությունների առավելությունների և հնարավորությունների մասին վերլուծություն: Ա.Ավակովը նշեց, որ Իրանի հետ սահմանին մաքսային ծրագիր է իրականացվելու, աջակցություն է տրամադրվելու Հայաստան ապրանք ներմուծող ձեռնարկություններին` Վրաստանով ԵՏՄ տեղափոխելու, կապերը խորացնելու հարցերում՝ հեշտացնելով տարանցիկ փոխադրումները և նվազեցնելով սահմանահատումների ռիսկը:

«Այստեղ նաև խոսք է գնալու առկա վարչական ընթացակարգերի դյուրինացման մասին: Այլ երկրներում նման ծրագրի իրականացումը ցույց է տվել, որ հնարավոր է կիսով չափ նվազեցնել վարչական ընթացակարգերը և հասկանալի դարձնել օտարերկյա ներդրողների համար»,- ասաց Ա.Ավակովը` ողջունելով այս լսումների ժամանակ առաջ քաշված թեման և նշելով, որ ԵԱՀԿ գրասենյակը շարունակելու է միշտ օժանդակել ՀՀ կառավարությանն ու ԱԺ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031