Բաժիններ՝

«Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է». Իբրահիմովիչ

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի շվեդացի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գովել է Հենրիխ Մխիթարյանի խաղը «Զարյա»-ի դեմ հանդիպման ժամանակ:

«Առաջին գոլը, որ խփեց Մխիթարյանը, գեղեցիկ էր: Նա կարողացավ արագանալ, անկացնել գնդակը պաշտպանի ոտքերի արանքով և հրաշալի գոլ խփեց: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է և ես սուպեր ուրախ եմ նրա համար»,-  ասել է Իբրահիմովիչը::

Եվրոպայի լիգայի շրջանակներում «Մանչեստեր Յունայթեդ»-ը 0:2 հաշվով հաղթեց «Զարյա»-ին, իսկ Հենրիխ Մխիթարյաը դարձավ գոլի հեղինակ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս