Սիրիայի բանակը գրոհայիններից ազատագրել է Հալեպի հյուսիային թաղամասերից մեկը
Զինված գրոհայինները նահանջել են Հալեպի հարավային Շեյխ-Սաիդ թաղամասից՝ չդիմանալով կառավարական ուժերի գրոհին: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Ծայրահեղականները զանգվածաբար լքում են կրակային դիրքերը և նահանջում են հարևան Սալահադ-Դին թաղամաս:
Ինչպես գործակալությանը պատմել է գործողության մանրամասներին ծանոթ աղբյուրը, սիրիական բանակը գրոհում է հյուսիսից՝ Էլ Կալյասա և Էս Սուկարի թաղամասերի ուղղությամբ: