Բաժիններ՝

Ֆրանսիայի բյուջեի հարցերով նախկին նախարարը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման. AP

Փարիզի դատարանը Ֆրանսիայի բյուջեի հարցերով նախկին նախարար Ժերոմ Կայուզակին դատապարտել է 3 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու և փողերի լվացման մեղադրանքով, հայտնում է Associated Press-ը։

Համաձայն դատարանի վճռի՝ Կայուզակը կատարել է «արտակարգ և չափազանց լուրջ բնույթի խախտում»։

Ֆրանսիացի նախկին նախարարն ու նրա նախկին կինը խոստովանել են, որ 20 տարվա ընթացքում օգտվել են օտարերկրյա բանկերի անօրինական հաշիվներից: Ամուսնական զույգն արդեն 2.3 միլիոն եվրո հարկային պարտք է վճարել:

Նախարարը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ գաղտնի բանկային հաշիվ ունի Շվեյցարիայում։ Նախ՝ Կայուզակը հերքել էր մեղադրանքը, սակայն հետո խոստովանել էր, որ մոտ 600 հազար եվրոյի հաշվի սեփականատերն է։

Դատախազությունը գտնում է, որ Կայուզակը հարկային մարմիններից 3.5 միլիոն եվրո եկամուտ է թաքցրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս