Ընձուղտներին անհետացում է սպառնում
Վայրի բնության մեջ ընձուղտների թվաքանակը վերջին երեք տասնամյակների ընթացքում նվազել է 40 տոկոսով, և այժմ այդ կենդանիներին անհետացում է սպառնում: Այդ մասին ասված է Բնության պահպանման միջազգային միության (ԲՊՄՄ) զեկույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 8-ին:
«Այդ փառահեղ կենդանիները հայտնվել են դանդաղ անհետացման սպառնալիքի տակ»,-ընդգծվում է զեկույցում:
Նշվում է, որ աշխարհի ամենաբարձրահասակ ցամաքային կաթնասունների թվականակը 2015 թվականին 100 հազարից ցածր մակարդակ է ընկել հիմնականում բնապահպանության հետ կապված խնդիրների և որսագողերի գործունեության պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: