«ԵՄ-ն հուսով է՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն». Մոգերինի
Լեռնային Ղարաբաղում ապրիլյան էսկալացիայի ֆոնին Եվրամիությունը կոչ է անում շարունակել բանակցություններն այն առաջարկների շուրջ, որոնց առաջ էին քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի 23-րդ նիստում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
Նա ասել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցություն ցուցաբերել Եվրոպայի տարածքում հակամարտությունների կարգավորմանը գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակում։
«Մենք դեռ հույս ունենք, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվեն»,- ասել է նա։