Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մահացել են Պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցները

Դեկտեմբերի 8-ի ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ ժամը 11.52-ին  Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

vtar-syuniq-jpg1

 

Պարզվել է, որ վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը, ինչի հետևանքով զոհվել են պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդ) և անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը:

vtar-syuniq-jpg33

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս