Ռուսաստանում կստուգեն ուսանողների՝ ծայրահեղականության նկատմամբ հակվածությունը
Ռուսաստանում հարցաթերթիկների լրացման միջոցով կստուգեն ուսանողների հակվածությունը ծայրահեղականության նկատմամբ։
Համաձայն ՌԴ ՆԳՆ-ի և Ազգությունների հարցերով գործակալության գաղափարի՝ հարցումն անցկացվելու է դիմորդների կողմից փաստաթղթերի ներկայացման ժամանակ կամ առաջին կուրսում։
Համակարգը պլանավորվում է փորձարկել Մոսկվայում, իսկ հետո այն կտարածվի ողջ երկրում, գրում է «Վեդոմոստին»։
Ենթադրվում է, որ դա թույլ կտա պարզել ծայրահեղականության նկատմամբ հակվածություն ունեցողներին։