Բաժիններ՝

8 հրաշագործ թեյ, որոնք կօգնեն տարբեր խնդիրների դեպքում

Բացի հրաշալի համից՝ թեյը նաև զարմանալի բուժիչ հատկություններ ունի։ Marketium.ru կայքը ներկայացրել է, թե որ թեյերը կօգնեն տարբեր խնդիրների դեպքում։

1. Գլխացավ և արյան վատ շրջանառություն՝ դարչինով թեյ։ Հակաբորբոքային հատկությունների շնորհիվ դարչինը հանգստացնում է գլխացավը, որն առաջանում է սինուսիտի կամ այտուցի պատճառով։ Հիշեք, որ թեյն ավելի լավ է ստացվում, երբ օգտագործում եք ոչ թե դարչինի փոշին, այլ փայտիկները։

1

2. Մրսածություն և կոկորդի ցավ՝ կիտրոնով թեյ։ Կիտրոնի հիմնական գաղտնիքը վիտամին C-ի պարունակությունն է։ Թթվային միջավայրը բարենպաստ ազդեցություն է ունենում կոկորդի վրա, իսկ բնական հակաօքսիդանտները մաքրում են քիթը։ Թեյը կարող եք պատրաստել ինչպես՝ չորացրած, այնպես էլ՝ թարմ կիտրոնով։

2

3. Դաշտանային ցավեր և այտուցներ՝ նարնջի ծաղիկներով թեյ։ Այս ծաղիկները նուրբ, մեղրանման համ ունեն։ Դրանք հաճախ են օգտագործվում բժշկության մեջ։ Կարող են թեթևացնել դաշտանի ընթացքում առաջացող ցավերը և այտուցները։

3

4. Կոկորդի չորություն և հազ՝ ուրցով թեյ։ Ուրցը վաղուց է հայտնի՝ որպես բուժիչ միջոց։ Այն կարող է թեթևացնել նաև կոկորդի չորությունն ու հազը։

4

5. Որովայնի գրգռում՝ իմբիրով թեյ։ Իմբիրը կարող է օգնել նաև որովայնի փքվածության, դիարեայի դեպքում։

5

6. Անհանգստություն և սթրես՝ պասիֆլորայով թեյ։ Այս թեյը կարող է հանգստացնել իմպուլսիվությունը, ագրեսիան։ Այն պետք է թրմել 10 րոպեից ոչ պակաս։

6

7. Ալարկոտություն՝ անանուխով թեյ։ Ուղեղի ակտիվությունը խթանելու համար պարտադիր չէ օրվա ընթացքում բազմաթիվ անգամներ սուրճ խմել։ Բավական է պատրաստել անուշաբույր թեյ անանուխով։ Այն թարմացնում է, սթափեցնում, հստակեցնում մտքերը։ Ցանկության դեպքում կարող եք մեկ գդալ մեղր ավելացնել։

7

8. Անհանգստություն՝ երիցուկով թեյ։ Աշխատավայրում ծանրաբեռնվածության, տանը խնդիրների պատճառով կարող է նյարդային լարում առաջանալ։ Այս դեպքում ձեզ կարող է օգնել երիցուկով թեյը։

8

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս