Բաժիններ՝

«Արդեն հասունանում է պահը, որ մենք ՀՀ-ում արևմտահայ կենտրոն ունենանք». ԿԳ նախարար

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հայտնեց, որ իրեն են դիմել մի խումբ մտավորականներ արևմտահայերենի պահպանման հարցով։

«Առաջարկ կա, որ ստեղծվի արևմտահայերենով գիտական-ուսումնական կենտրոն՝ արևմտահայ լեզվի զարգացման, պահպանման համար»,- ասաց պատգամավորը։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ դա խիստ կարևոր հարց է. «Կարևոր է ոչ միայն  իբրև արևմտահայ  մշակույթի պահպանման հիմնախնդիր, այլև այն իմաստով, որ  ՀՀ-ում ունենք շուրջ 16 հազարից անցնող միայն արաբական երկրներից բնակչություն, և որոնք  իսկապես ունեն մեր կրթական համակարգում ներառվելու խնդիր։ Միայն լեզվի խնդիր չէ, այլև լեզվամտածողության և աշխարհընկալման։ Բավականին քայլեր կատարվում են այդ իմաստով։ Բացի Երևանի  պետական համալսարանում համապատասխան կառույցից, երևի թե արդեն հասունանում է պահը, որ մենք ՀՀ-ում արևմտահայ կենտրոն ունենանք։ Ինքը կունենա վերապատրաստման որոշակի  ֆունկցիաներ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս