Ինդոնեզիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի
Ինդոնեզիայի Աչեխ նահանգում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի, հայտնել են երկրի իշխանությունները։ Տասնյակ մարդիկ դեռ գտնվում են փլատակների տակ, կան բազմաթիվ վիրավորներ։
6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ուժեղ վնաս է հասցրել Աչեխի հյուսիսին։
Հաղորդվում է, որ ցունամիի առաջացման վտանգ չկա։
Ստորերկրյա ցնցումների հետևանքով ավերվել է մոտ 200 խանութ ու տուն, ինչպես նաև 14 մզկիթ։