Պակիստանում 47 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/флы.jpg)
47 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել Պակիստանի Հավելիան քաղաքի մերձակայքում, հայտնում է Daily Pakistan թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 42 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռն անհետացել է ռադարներից։
Ինքնաթիռը դուրս էր եկել Չիտրալ քաղաքից և պետք է վայրէջք կատարեր Իսլամաբադում։