Բաժիններ՝

Օլանդը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է Ռուսաստանին ՄԱԿ-ում սիրիական հարցի լուծման «սիստեմատիկ խոչընդոտման համար։

Ռուսաստանն ու Չինաստանը երեքշաբթի ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո էին դրել ֆրանսիական բանաձևի վրա, որը կոչ էր անում Հալեպում 7-օրյա հրադադար հաստատել։

«Ռուսաստանի կողմից սիստեմատիկ խոչընդոտումը ամրապնդում է Բաշար Ասադի ռեժիմը նրա ավերիչ տրամաբանությունում, ինչը քաղաքացիական բնակչությանը թողնում է առանց պաշտպանության»,- ասվում է Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Մոսկվան արգելափակել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևը արդեն 6-րդ անգամ՝ սկսած 2011թ., հայտնում է AFP-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս