Պուտինը հուսով է, որ Յըլդըրըմի այցը կնպաստի առևտրաշրջանառության աճին
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/putin-1.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Ռուսաստան այցի շրջանակներում կգործադրվեն ակտիվ ջանքեր՝ փոխելու բացասական միտումները՝ կապված երկկողմ համագործակցության առևտրաշրջանառության անկման հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Գիտեմ, որ դուք արդեն բովանդակալից բանակցություններ եք անցկացրել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի հետ, հաճելի է նշել, որ մենք վերականգնում ենք հարաբերությունները փոխգործակցության գրեթե բոլոր ուղղություններով»,- հայտարարել է Պուտինը Յըլդըրըմի հետ երեկ կայացած հանդիպմանը։
Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ տեղի է ունեցել առևտրաշրջանառության մեծ անկում։