Մոսկվայում ծայրահեղականության մեջ կասկածվող 20 մարդ է ձերբակալվել. աղբյուր
Մոսկվայի և Մերձմոսկվայի ուժային կառույցների աշխատակիցների անցկացրած հատուկ գործողության հետևանքով ձերբակալվել է 20 անձ, որոնք կասկածվում են ծայրահեղականությանը հարելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։
«Գործողությունն անցկացրել է միանգամից երեք գերատեսչություն՝ Անվտանգության դաշնային խորհուրդը, «Է» կենտրոնը, ՌԴ ՆԳՆ-ն և «Ռոսգվարդիայի» զինյալները։
Նախնական տեղեկություններով՝ ձերբակալվել է 20 մարդ»,- հայտնել է աղբյուրը։
Վերջինս նաև հաղորդել է, որ խոսքը կազմակերպված հանցավոր խմբի մասին է։