«Ահաբեկիչները սպառնալիք չեն ներկայացնում ԱՄՆ-ի համար». Օբամա
Ահաբեկիչները չեն սպառնում ԱՄՆ-ի գոյությանը, հայտարարել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, հայտնում է RIA Novosti-ն:
«Այսօրվա ահաբեկիչները կարող են սպանել անմեղ մարդկանց, սակայն նրանք էքզիստենցյալ սպառնալիք չեն մեր երկրում, և պետք չէ անել սխալներ ու չափազանցնել նրանց հնարավորությունը, ինչպես նրանք անձամբ են անում»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում՝ խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին։
Միևնույն ժամանակ, Օբաման նշել է, որ չի կարելի լիարժեք հաղթանակ տանել ահաբեկչության դեմ, ինչի պատճառով էլ ԱՄՆ-ը միշտ պետք է զգոն լինի։a