Ուկրաինան կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Ուկրաինան 2017թ. փետրվարին կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հայտնում է համաշխարհային կազմակերպությունը։
«2017թ. փետրվարին ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Ելյչենկոն կզբաղեցնի ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահի աթոռը»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ՄԱԿ-ի Twitter-յան էջում։
Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ-ի 10 ոչ մշտական անդամներից է։