Ադրբեջանի քաղաքացին ինքնահրկիզվել է սեփական տանը
Ադրբեջանի Աբշերոնի շրջանի բնակիչ 1959 թվականին ծնված Աքբար Ալիեւը ինքնահրկիզման միջոցով վերջ է տվել կյանքին: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: 57-ամյա տղամարդը ինքնասպանությունը գործել է Աբշերոնի շրջանի Դիգահ ավանում գտնվող իր տանը, որտեղ ապրել է ընտանիքի անդամների հետ:
Աքբար Ալիեւը նախկինում ազատազրկված է եղել: Ինքնասպանության պատճառները հայտնի չեն, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ինքնասպանություն է տեղի ունեցել նաեւ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Ինքնասպան է եղել Բաքվի 19ամյա բնակիչ Չերքեզ Մուրադովը Ադրբեջանի ներքին գործորի նախարարության անվտանգության վարչության հրապարակած վիճակագրության համաձայն` 2016 թվականի ընթացքում ինքնասպանության հատկանիշներով հարուցվել է 500 քրեական գործ:
Ադրբեջանում ինքնասպանությունների տարիքը սրընթաց երիտասարդանում է մանկական հոգեբույք Նարմինա Հաջիեւայի խոսքերով` վերջին 10-20 տարիներին Ադրբեջանում մանկական ինքնասպանությունների թվաքանակը 15-16 անգամ աճել է:
Ադրբեջանական հոգեբանների կարծիքով ինքնասպանությունների թվի մեծացման պատճառը կապված է նաեւ սոցիալտնտեսական իրավիճակի վատացման հետ: Մասնավորապես, այդ երկրում ինքնասպանությունները հաճախակիացել են տնտեսական ճգնաժամի ֆոնին մարդկանց ունեցած վարկային պարտքերի պատճառով: