Վիգեն Սարգսյանը կարևորում է պաշտպանական բնագավառում Լեհաստանի հետ համագործակցությունը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակց ությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությունը` հաշվի առնելով Իրաքում կոալիցիոն գործողությունների ընթացքում հայ և լեհ զինծառայողների համատեղ փորձը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխիկական համագործակցության բարձր մակարդակը:

Դեսպան Նովակովսկին իր հերթին կարևորել է հայ-լեհական համագործակցությունը պաշտպանական բնագավառում և հայտնել է համագործակցությունն ակտիվացնելու լեհական կողմի պատրաստակամությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031