Սաուդյան Արաբիան մահապատժի կենթարկի լրտեսության մեջ մեղադրվող 15 դիվանագետի և զինվորականի
Սաուդյան Արաբիայում դատարանը մահապատժի է դատապարտել 15 մարդու, որոնք մեղադրվում են Իրանի օգտին լրտեսություն անելու մեջ, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «լրտեսական ցանցում» ներգրավվել է 32 մարդ, 30-ը՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացի, 1 իրանցի և 1 աֆղանցի։
Նրանց մեծ մասը զինվորականներ են ու դիվանագետներ։
Դատարանն արդարացրել է միայն 2 մարդու։ Մյուսները մեղավոր են ճանաչվել դավաճանության և Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։ 15-ը մահապատժի է ենթարկվելու, ևս 15-ը դատապարտվել է ազատազրկման։