Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին ժամանակավորապես դադարեցվելու է
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված՝ 2016թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 08:00-ից մինչև 14:00-ն, դադարեցվելու է թվային ցանցով հեռարձակումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: