Բաժիններ՝

Ռուսաստանն ու Չինաստանն արգելափակել են Հալեպում հրադադարի մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը

Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամանակ արգելափակել են Հալեպում հրադադարի մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը, որը կոչ էր անում 7 օրով դադարեցնել կրակը։ Այս մասին հայտնում է Interfax-ը։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատվիրակությունների ներկայացուցիչները մեղադրել են Ռուսաստանին Հալեպում ռազմական գերազանցությունը խաղաղ բնակիչների ֆոնին պահպանելու փորձերի մեջ։

Սիրիայի ընդդիմադիր ուժերի կոալիցիան հայտարարել է, որ քվեարկությունից հետո կրակի դադարեցման խնդիրը ընկնում է ԱԽ-ի որոշ անդամների ուսերին։
Բանաձևի նախագծի օգտին քվեարկել էր ՄԱԿ-ի ԱԽ-ի 11 անդամ։ 3 պատվիրակություն՝

Ռուսաստանը, Չինաստանն ու Վենեսուելան, դեմ է քվեարկել, Անգոլան՝ ձեռնպահ։
Փաստաթղթում ասվում էր մասնավորապես, որ «սիրիական հակամարտության բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ցանկացած հարձակումները Հալեպ քաղաքում մարդասիրական օգնության շտապ մատչումի համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս