Բաժիններ՝

Պենտագոնը թաքցրել է 125 միլիարդ դոլարի ծախսերի մասին զեկույցը. Washington Post

Պենտագոնը թաքցրել է 125 միլիարդ դոլարի իր տնտեսական ծախսերի մասին զեկույցի արդյունքները՝ մտավախություն ունենալով երկրի պաշտպանական բյուջեի կրճատումից, գրում է Washington Post պարբերականը՝ վկայակոչելով կոնֆիդենցիալ տվյալները։

Ավելի վաղ Պենտագոնը պատվիրել էր հետազոտություն, որը կօգներ նախարարության ադմինիստրատիվ աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ ու խնայված միջոցները վերաներդնել դրա հնարավորությունների ընդլայնման մեջ։

Սակայն, երբ փաստաթուղթը ցույց է տվել, որ ծախսերն ակնկալվածից ավելի շատ են եղել, նախարարության պաշտոնյաները որոշել են այն թաքցնել։

77-էջանոց փաստաթուղթը հայտնվել է Պենտագոնի կայքում, իսկ հետո այն որոշվել է հեռացնել կայքից։

2015թ. արված հետազոտությունը, որը կազմել էին McKinsey-ի խորհրդատուները, պարզել էր, որ գերատեսչության 580-միլիարդ դոլարանոց բյուջեի գրեթե մեկ քառորդը կազմում են հաշվապահական, մարդկային ռեսուրսների, գույքի կառավարման ու մատակարարման ծախսերը։

Զեկույցի տվյալները վկայում են, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ունի ավելի քան 1 մլն մարդ, այդ թվում՝ կապալառուներ և քաղաքացիական անձինք, որոնք զբաղվում են մոտ 1.3 մլն զինվորականների կարիքների ապահովմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս