Բաժիններ՝

«Հալեպի գրավումը վերջ չի դնի Սիրիայում պատերազմին». Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակի կողմից Հալեպի գրավումը չի կարող վերջ դնել երկրում շարունակվող պատերազմին: Այս մասին տեղեկացնում է Պետդեպի կայքը։

Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Բեռլինում «Գերմանիայի առաջ ծառայությունների համար» իրեն բարձրագույն պարգև հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ։

«Բոլորն ասում են, որ Սիրիայում ռազմական լուծում չկա, և դա այդպես է։ Նույնիսկ եթե Հալեպն ընկնի, դա վերջ չի դնի պատերազմին։ Եվ վերջին հաշվով Ռուսաստանը, Ասադը, իրանցիներն ու մյուսները ստիպված կլինեն հասկանալ, որ այստեղ նաև գոյություն ունեն ֆանատիկ և այլ շարժումներ ու շահեր, որոնք անհրաժեշտ կլինի լուծել հակամարտությանը վերջ դնելու համար»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Քերին հավելել է, որ ԱՄՆ-ը, անկասկած, ձգտում է, որ Սիրիայում պատերազմն ավարտվի, քանի որ գիտակցում է, որ Հալեպի ու սիրիական այլ շրջանների սարսափելի արնահեղության արձագանքները տասնամյակներ շարունակ զգացվելու են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս