Բաժիններ՝

Այս գիշեր խախտումները հիմնականում տեղի են ունեցել ինքնաձիգերից, գնդացիրներից, ինչպես նաև` դիպուկահար հրացաններից. ԼՂՀ ՊՆ

Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց: Ի տարբերություն նախորդ օրերի` խախտումները հիմնականում տեղի են ունեցել ինքնաձիգերից և գնդացիրներից, ինչպես նաև` դիպուկահար հրացաններից (73 կրակոց):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զգոն հետևել են շփման գծում տիրող իրավիճակին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս