Բաժիններ՝

Քանյե Ուեսթի հիվանդությունն առաջացել է դեղորայքի ոչ ճիշտ դոզավորումից

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հիվանդությունն ու հոսպիտալացման պատճառը եղել է նրա համար դուրս գրված դեղորայքի ոչ ճիշտ դոզավորումը: Այդ մասին հայտնել է TMZ պորտալը:

Հրատարակության աղբյուրը պնդում է, որ Ուեսթը տառապում է մի շարք հոգեկան խանգարումներից եւ բնականոն կյանքով ապրելու համար պետք է կանոնավոր կերպով դեղամիջոցներ ընդունի: Նա բժիշկների կողմից հանձնարարված դոզավորումից շեղվել է, երբ հոկտեմբերին Փարիզում կողոպտեցին նրա կնոջը՝ Քիմ Քարդաշյանին: Դա էլ հանգեցրել է նյարդային խանգարման, որը տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց:

Նոյեմբերի 21-ին ռեփերը չեղյալ է հայտարարել շրջագայությունը եւ հայտնվել հիվանդանոցում: Ութ օր անց Ուեսթը դուրս է գրվել Կալիֆոռնիայի համալսարանին առընթեր Ռոնալդ Ռեյգանի բժշկական կենտրոնից, որտեղ նա բուժվում էր նյարդային խանգարումից հետո: TMZ-ի տվյալներով՝ տուն վերադառնալուց հետո երաժիշտն առաջվա պես բժիշկների եւ հոգեբանների ուշադրության կարիքն ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս