«Եթե բանակում բժշկի աշխատավարձը բարձր լիներ, ապա քաղաքացիական բժիշկներն իրենք կուզենային այնտեղ ծառայել». Թևան Պողոսյան

«Մենք սրանով ինչի՞ն ենք փորձում նպաստել. որ բանակում բժշկական ծառայության որա՞կը բարձրանա, դրա՞ խնդիրն է մեր առջև դրված, թե՞ ունենք ֆինանսական խնդիր ու փորձում ենք դա լուծլե: Եթե բանակում բժշկի աշխատավարձն այնպիսին լիներ, որը մրցունակ կլիներ ընդհանուր առողջապահական համակարգի հետ, ապա քաղաքացիական բժիշկներն իրենք կուզենային այնտեղ ծառայել»,- այսօր ԱԺ նիստի ժամանակ քննարկվող օրենքի նախագծի վերաբերյալ նման կարծիք հայտնեց պատգամավոր Թևան Պողոսյանը՝ նկատելով, որ օրենքի նախագծում «կիսատ-պռատ» բաներ կան:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Պատգամավորի խոսքով՝ քանի որ կարիք կա նոր մոտեցումներ մշակելու ու ամբողջական լուծումներ առաջարկելու, ճիշտ կլինի ավելի երկար աշխատել նախագծի վրա.

«Ես հուսով եմ, որ պաշտպանության նոր նախարարի այն գաղափարը, թե բանակը պետք է դառնա շարժիչ ուժ երկրի զարգացման համար, ինքներս մեզ լուրջ կվերաբերվենք ու դա իրագործելու համար փոփոխությամբ կգանք: Եթե փոփոխություններ էլ անենք, էլի սողանքներ կմնան, բայց զգում եմ, որ սողանքները փակելու ձեր ցանկությունը լուրջ է: Մենք ինքներս պետք է սկսենք աշխատել ինստիտուտների փոփոխությունների համար»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս