«ՆԱՏՕ-ն միտված է կառուցողական հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ». Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքը «միտված է կառուցողական հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ և հաշվարկում է շարունակել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը»՝ ուսումնասիրելով հաջորդ հանդիպման անցկացման հնարավորությունները, մասնավորապես «քննարկելու ռազմական ռիսկերի նվազեցումը»։
Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին։
Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը և Եվրամիությունը դեկտեմբերի 6-7-ը Բրյուսելում կընդունեն 40 կետից բաղկացած միջոցառումների ծրագիր՝ ընդդեմ հիբրիդային պատերազմների։
«ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության ընդլայնումն ու համագործակցության ակտիվացումը կարևոր նշանակություն ունի ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցում»,- ասել է նա։