Բաժիններ՝

«Մխիթարյանը և Մարտիալն արագացնում են խաղը». Մոուրինյո

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Էվերտոն»-«Մանչեստեր Յունայթեդ» խաղին: «Մխիթարյանը և Մարտիալն արագացնում են խաղը: Այդպես վարվում են բոլորը: Մենք ավելի լավ հանդիպում անցկացրինք, քան հակառակորդն էր: Իսկ մրցակիցը փորձում էր արձագանքել ամեն խաղային իրավիճակին»,- ասել է Մոուրինյոն:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեստեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում չգերազանցեց «Էվերտոն»-ին (1:1):

Առաջին կեսում թիմերն ունեին միմյանց դարպասը գրավելու մի քանի հնարավորություն: Սակայն միայն 41-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը հեռահար և դիպուկ հարվածով գրավեց «Էվերտոն»-ի դարպասը: Խաղակեսի վերջնամասում «Էվերտոն»-ը 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց Բայնեսը: Ի դեպ 11 մետրանոց հարվածը նշանակվեց Ֆելայնիի պատճառով, ով խաղադաշտ մտավ`  փոխարինելով Մխիթարյանին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 85-րդ րոպեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս